Միջազգային

ՌԴ Օրենբուրգի մարզի հեղեղումներից 4.000 մարդ է տուժել

ՌԴ Օրենբուրգի մարզի հեղեղումներից 4.000 մարդ է տուժել

Օրենբուրգի մարզում ջրհեղեղի գոտուց ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել, նրանց թվում գրեթե հազար երեխա կա: Որոշ մարդիկ շարունակում են օգնության սպասել իրենց տների կտուրներին, նրանց գտնվելու վայրի մասին փրկարարներին հայտնում են հարևանները, հարազատները և կամավորները: 

Ուրալ գետի վրա ջրհեղեղի ալիքը երկուշաբթի անցել է Օրսկով և մինչև ապրիլի 17-ը սպասվում է Օրենբուրգի շրջանում։ Տյումենում ևս ջրհեղեղի վտանգ կա: Ղազախստանում բարդ հիդրոլոգիական իրադրության պատճառով Կուրգանի մարզի մի քանի բնակավայրում ևս ջրհեղեղի վտանգ կա։

Վլադիմիր Պուտինը լսել է արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի և Օրենբուրգի, Կուրգանի և Տյումենի նահանգապետերի զեկույցները ջրհեղեղի իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ․ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական