Իրանն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ եթե Գազայում հրադադար հաստատվի, ձեռնպահ կմնա ավիահարվածին պատասխանելուց, որի արդյունքում Դամասկոսում սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամանատարները։ Այդ մասին հայտնել է «Jadeh Iran» գործակալությունը: Լրատվականի աղբյուրը հավելել է, որ «եթե Ամերիկային հաջողվի զսպել իրավիճակը, դա մեծ հաջողություն կլինի Բայդենի վարչակազմի համար, և մենք կարող ենք զարգացնել դա»: