Միջազգային

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նոր դաշինքի մասին է խոսել

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նոր դաշինքի մասին է խոսել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ «ավտորիտար տերությունների դաշինքը» գնալով ավելի սերտորեն համագործակցում է Արևմտյան ժողովրդավարությունների դեմ։

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ BBC-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ավելի ու ավելի են միավորում ջանքերը՝ միմյանց գործնական աջակցություն ցուցաբերելով, և այդ դաշինքը դառնում է «ավելի ու ավելի համախմբված»:

ՆԱՏՕ-ի ղեկավարը պարզաբանել է. «Չինաստանն աջակցում է ռուսական ռազմական տնտեսությանը՝ պաշտպանական արդյունաբերության համար առանցքային արտադրանք մատակարարելով, իսկ փոխարենը Մոսկվան իր ապագան որպես գրավ է տալիս Պեկինին»:

Ռուսաստանը տեխնոլոգիաներ է մատակարարում Իրանին և Հյուսիսային Կորեային՝ զինամթերքի և ռազմական տեխնիկայի դիմաց․ հավելել է նա:

Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն ստիպված է եղել աշխատել իր աշխարհագրական ընդհանրությունից դուրս գտնվող այլ երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան, որպեսզի «դիմակայեն ավտորիտար տերությունների այս ավելի ուժեղ դաշինքին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական