Միջազգային

Նորվեգիան ռազմական բյուջեն կհասցնի պատմական մաքսիմումի

Նորվեգիան ռազմական բյուջեն կհասցնի պատմական մաքսիմումի

Նորվեգիայի կառավարությունն ուրբաթ օրը հրապարակել է առաջիկա 12 տարվա պաշտպանական ծախսերը 600 միլիարդ կրոնով (51 միլիարդ եվրո) ավելացնելու առաջարկը՝ այն անվանելով «պատմական աճ»: «Մեզ մեծ ներդրումներ են պետք մեր զինված ուժերում, և 12 տարին թույլ կտա ապահովել պլանավորման ավելի երկար ցիկլ և ավելի մեծ կանխատեսելիություն», - հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած նորվեգա-ամերիկյան պաշտպանական համաժողովի շրջանակներում ասել է պաշտպանության փոխնախարար Անն Մարի Աներուդը:

Ռազմածովային ուժերին կհասնի դրամական միջոցների ամենամեծ բաժինը․ նրանք կարող են ստանալ հինգ նոր ֆրեգատ՝ հակասուզանավային ուղղաթիռներով, առնվազն հինգ նոր սուզանավ, ինչպես նաև 10 մեծ և 18 փոքր նավ: Օսլոն կգնի հեռահար հակաօդային պաշտպանության համակարգեր։ Կկրկնապատկի ազգային առաջատար «երկիր-օդ» հրթիռային համալիրների (NASAM) քանակը, որոնք արդիականացվելու են հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից ավելի լավ պաշտպանվելու համար. կավելացնի դիտորդական նավերի, արբանյակների և անօդաչու թռչող սարքերի քանակը: Նախատեսվում է, որ 2019-ին Օսլոն ձեռք կբերի ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք:

Մինչև 2036թ. Նորվեգիան նախատեսում է ընդունել ևս մոտ 4600 զորակոչիկ և 13700 պահեստազորային:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական