Միջազգային

Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագիրը

Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում մաքսային տարանցման աշխատանքները հեշտացնելու նպատակով տվյալների նախնական փոխանակման մասին» համաձայնագրին։

Պետության ղեկավարի կողմից ստորագրված համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում: Երեք երկրների կառավարությունների միջև համաձայնագիրն ստորագրվել էր 2022 թվականի օգոստոսի 18-ին՝ Բաքվում։

Համաձայնագիրն ուղղված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարանցիկ փոխադրվող ապրանքների մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, որն անցնում է բոլոր երեք պետությունների տարածքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական