Ուկրաինայի Զինված ուժերն անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացրել Զապորոժիեի ատոմակայանի, այդ թվում՝ թիվ 5 և 6 միջուկային ռեակտորների վրա, հայտնում է TACC-ը` վկայակոչելով «Ռոսատոմ»-ին։
Նշվում է, որ 3 մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ «Հարվածը արվածել է ճաշարանի հարակից տարածքին, ինչի հետևանքով տուժել է երեք աշխատակից»,- ասվում է «Ռոսատոմ»-ի հաղորդագրությունում։