Միջազգային

Պետեր Պելեգրինին ընտրվել է Սլովակիայի նախագահ

Պետեր Պելեգրինին ընտրվել է Սլովակիայի նախագահ

Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Պետեր Պելեգրինին հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,12 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, Սլովակիայում ընտրելու իրավունք ունի մոտ 4,3 մլն քաղաքացի։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 61,14 տոկոս:

Երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Սլովակիայի նախկին արտգործնախարար Կորչոկը, ավելի վաղ ընդունել էր պարտությունը և շնորհավորել Պելեգրինիին հաղթանակի կապակցությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական