Միջազգային

«Թուրքիան միայնակ չի կարողանա ճնշել Պուտինի քաղաքականությունը»․ Զելենսկի

«Թուրքիան միայնակ չի կարողանա ճնշել Պուտինի քաղաքականությունը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսին հայտարարել է՝ Էրդողանը պետք է հասկանա, որ միայն Թուրքիան բավարար չէ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ 

«Թուրքիան մեզ օգնեց բանտարկյալների հարցում։ Դա փաստ է։ Նրանք ցանկանում են միջնորդ լինել. Բայց նախագահ Էրդողանը պետք է իմանա, որ միայն Թուրքիան որպես միջնորդ մեզ բավարար չէ։ Մեզ համար ավելի լավ է խաղաղության գագաթնաժողովի ձևաչափը։ Չեմ կարծում, որ Թուրքիան միայնակ կկարողանա ճնշել Պուտինի քաղաքականությունը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Թուրքիան կլինի այն երկրների ցանկում, որոնք կարող են միջնորդական առաքելություն իրականացնել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական