Միջազգային

«ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիային աջակցի ահաբեկչության դեմ պայքարում». Ֆիդան

«ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիային աջակցի ահաբեկչության դեմ պայքարում». Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի երկրներից ակնկալում է անվերապահ աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում իր դիրքորոշմանը և սկզբունքներին: Այս մասին նա թուրք լրագրողներին ասել Է Բրյուսելում, որտեղ նախօրեին մասնակցել է դաշինքի պետությունների արտգործնախարարների նիստին։

«Հատկապես ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՆԱՏՕ-ի երկրները պետք է լիովին և անվերապահորեն աջակցեն Թուրքիային՝ ահաբեկչությանը հակազդելու հարցում։ Մենք ընդգծել ենք, որ դաշինքի անդամ որոշ երկրներ չպետք է համագործակցեն ահաբեկչական կազմակերպությունների հետ՝ նույնիսկ թաքնվելով դրա «ժամանակավոր» բնույթի տակ, ինչպես Սիրիայում։ Մենք նշել ենք, որ դա լիովին հակասում է ՆԱՏՕ -ի ոգուն», - Ֆիդանի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական