Միջազգային

«Հուսով ենք՝ մեր գործընկերները կաջակցեն Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացմանը». Փաշինյան

«Հուսով ենք՝ մեր գործընկերները կաջակցեն Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացմանը». Փաշինյան

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնաժողովի նախագահ Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ 

Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ զարգացնել արդարադատության ու հանրային այլ ոլորտների ռեֆորմներն ու կառուցել ուժեղ, ավելի ապահով ու զարգացած պետություն։ Սա լավագույն ժամանակն է՝ ընդլայնելու մեր առևտրային գործընկերությունն ու զարգացնելու մեր համագործակցությունը։ Մենք նպատակ ունենք աջակցել Հայաստանի մասնավոր ոլորտին՝ գրավելու նոր շուկաներ, աջակցելու դրսի ընկերությունների՝ Հայաստանում ներդրումներին»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական