Լիտվայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2 մլն եվրո (2,17 մլն դոլար) հատկացնել` Ուկրաինայի համար մոտ 3000 դրոն ձեռք բերելու նպատակով: Այդ մասին Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Լիտվան 35 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի համար արկեր գնելու՝ չեխական նախաձեռնությանը։
«Մենք նաև պայմանավորվել ենք, որ Լիտվան շուտով պաշտպանության նախարարության միջոցով մոտ 2 մլն եվրոյով կգնի մոտ 3000 լիտվական անօդաչու թռչող սարք, որոնք ռազմաճակատ կհասնեն, հուսով եմ, այս տարի», - հավելել է նա: