Բուլղարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ մաքսայինի նոր ղեկավար Պետյա Բանկուի և նրա տեղակալ Լյուդմիլա Մարինովայի դեմ․ դատախազությունը պնդում է, որ մաքսանենգության, փողերի լվացման և կաշառակերության ապացույցներ ունի: Այդ մասին հայտնում է «Euractiv»-ը։ Յոթ մարդ, այդ թվում՝ գերատեսչության նոր ղեկավարը և նրա տեղակալը, ձերբակալվել են Բուլղարիայի դատախազության, հակակոռուպցիոն գործակալության և ազգային անվտանգության պետական գործակալության համատեղ գործողության ընթացքում:
Բուլղարիայի մաքսատունը վերահսկում է բուլղարա-թուրքական սահմանի՝ ԵՄ-ի ամենածանրաբեռնված ցամաքային արտաքին սահմանի առևտուրը: Բուլղարիայի սահմանով է անցնում ԵՄ-ի՝ Ասիայի երկրների հետ սննդամթերքի և այլ ապրանքների առևտրի հիմնական մասը, ինչպես նաև դեպի ԵՄ թմրանյութերի հիմնական տարանցիկ ուղիներից մեկը: