Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄաքՔին անդրադարձել են ԱՄՆ կողմից ՀՀ-ի տնտեսական զարգացման հնարավորություններին, ուղիներին ու աջակցությանը․
«Այստեղ ենք՝ վերահաստատելու մեր աներկբա աջակցությունը ՀՀ դիմադրողականությանը, սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Աջակցում ենք ՀՀ տնտեսական բարեփոխումներին, էներգետիկ անկախությանը։ ԱՄՆ-ն 8,5 մլն դոլար է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու համար։ Մենք աջակցելու ենք ՀՀ էներգետիկ անվտանգությանը, որի շրջանակներում վերականգնվող էներգետիկայի համար տրամադրելու ենք 8,6 մլն դոլար։ Հետագա 6 մլն դոլար ծրագիրը կաջակցի ՀՀ սննդային արտադրությանն ու անվտանգությանը», - նշել է դեսպան ՄաքՔին։