Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի՝ շուրջ 174 հազար բնակչություն ունեցող Պաթհանքոտ քաղաքից 147 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։
Օջախը գտնվել է 21 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։