Միջազգային

Կիպրոսը Լիբանանից պահանջել է վերահսկել ներգաղթյալներին

Կիպրոսը Լիբանանից պահանջել է վերահսկել ներգաղթյալներին

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը երկուշաբթի կմեկնի Լիբանան ՝ միգրացիայի հարցերի շուրջ բանակցությունների համար։ Կիպրոսը հայտնել էր փախստականների հոսքերի հետ կապված ճգնաժամի մասին: Կիպրոսի կառավարության տվյալներով՝ 2024թ. առաջին երեք ամսում ծովային ճանապարհով Կիպրոս է ժամանել ավելի քան 2000 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընդամենը 78-ի համեմատ։ Միայն վերջին հինգ օրվա ընթացքում մոտ 800 մարդ նավով ժամանել է կղզու տարբեր մասեր:

Կիպրոսը պնդում է, որ ԵՄ-ը Սիրիայի որոշ շրջաններ անվտանգ ճանաչի միգրանտների վերադարձի համար, ինչպես նաև ԵՄ-ի կողմից Լիբանանին օգնություն ցուցաբերելու պայման դնի միգրանտների մեկնումը կանխելու համար: 1,25 միլիոն բնակչություն ունեցող Կիպրոսը ԵՄ-ի՝ Լիբանանին ամենամոտ անդամ երկիրն է, իսկ մոտորանավակով 264 կիլոմետր երկարությամբ ծովային ճանապարհորդությունը տևում է մոտ 10 ժամ: Կիպրոսի իշխանությունների տվյալներով՝ նավակներում հիմնականում գտնվում են ապաստան հայցող սիրիացի տղամարդիկ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական