Միջազգային

«Անհապաղ դադարեցնել կրակը Գազայում». Բայդենը՝ Նեթանյահուին

«Անհապաղ դադարեցնել կրակը Գազայում». Բայդենը՝  Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր երեկոյան զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և կոչ արել նրան անհապաղ դադարեցնել կրակը Գազայում, կայունացնել հումանիտար իրավիճակը և պաշտպանել տեղի բնակիչներին։ Զրույցը տևել է ավելի քան 30 րոպե։ 

Բայդենը նախազգուշացրել է Նեթանյահուին, որ ԱՄՆ-ի հետագա աջակցությունը կախված է նշված քայլերի անհապաղ իրականացումից՝ հակառակ դեպքում Վաշինգտոնն արմատապես կփոխի իր մոտեցումը:

Սպիտակ տունը չի հստակեցրել, թե ինչ կարող է փոխվել ԱՄՆ քաղաքականության մեջ, սակայն դա կարող է Իսրայելին ռազմական մատակարարումների հետ կապված լինել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական