Միջազգային

Պեսկովը չի մեկնաբանել «Իսլամական պետության» ահաբեկչության վարկածը

Պեսկովը չի մեկնաբանել «Իսլամական պետության» ահաբեկչության վարկածը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության թեմայով կենտրոնանալ հետաքննության և իրավապահների տվյալների վրա: Այսպես է նա պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել «Իսլամական պետության» հնարավոր ներգրավվածության մասին վարկածները։

«Դուք հարց եք տալիս՝ կապված հետաքննության ընթացքի հետ։ Մենք դա ոչ մի կերպ չենք մեկնաբանում, դրա իրավունքը չունենք։ Կոչ ենք անում կենտրոնանալ այն տեղեկատվության վրա, որը գալիս է մեր իրավապահ մարմիններից», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական