Միջազգային

Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել

Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել, տեղադրվել է կարդիոխթանիչ սարք։ Դերասանը կատակել է, որ վիրահատությունից հետո «մոտ է մեքենա դառնալուն»՝ ակնարկելով իր դերը «Տերմինատոր» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել էր ռոբոտի։

Շվարցենեգերը պատմել է, որ Ավստրիայում, որտեղ ծնվել է, ընդունված չէ խոսել մարդու առողջության և դրա խնդիրների մասին։ Նա նշել է, որ սրտի կարդիոխթանիչ սարքն անհրաժեշտ է դարձել, քանի որ իր նախորդ վիրահատություններից մեկի սպիի հյուսվածքը սրտի բաբախի հետ կապված խախտումներ է առաջացրել։

Դերասանի խոսքով՝ վիրահատության պատճառով դադարեցրել է ծանր ֆիզիկական ակտիվությունը։ Այնուամենայնիվ, նա նախատեսում է մեկ ամսից վերադառնալ մարզումներին։

Շվարցենեգերն առաջին անգամ սրտի վիրահատության էր ենթարկվել 1997 թվականին։ Փոխարինել են աորտայի սրտի փականը սրտի բնածին արատի պատճառով: Նա նմանատիպ վիրահատությունների է ենթարկվել նաև 2018 և 2020 թվականներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական