Միջազգային

«Այս ահաբեկչությունը ցույց է տալիս տարածաշրջանում ճգնաժամերի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը»․ Էրդողանը՝ Պուտինին

«Այս ահաբեկչությունը ցույց է տալիս տարածաշրջանում ճգնաժամերի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը»․ Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին և ցավակցություն հայտնել Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Զրույցում Էրդողանը ՌԴ նախագահին ասել է, որ այս ահաբեկչությունը ցույց է տալիս տարածաշրջանում ճգնաժամերի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ Էրդողանը հայտարարել է նաև ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական