«Կրոկուսի» ողբերգությունը Ռուսաստանում ամենախոշոր ահաբեկչություններից մեկն է։
Radar Armenia-ն ստորև ներկայացնում է ժամանակագրություն և որոշ տվյալներ հայտնի դեպքերից։
1995 թվականի հունիսի 14-ին Շամիլ Բասաևի գլխավորած զինյալները պատանդ են վերցրել Բուդյոնովսկի (Ստավրոպոլի երկրամաս) 1586 բնակչի և նրանց պահել քաղաքային հիվանդանոցի շենքում։
- Զոհվել է 129, տուժել՝ 317 մարդ։
1996 թվականի նոյեմբերի 16-ին Կասպիյսկում (Դաղստան) ահաբեկիչները պայթեցրել են ինը հարկանի բնակելի շենք, որտեղ բնակվում էին սահմանապահների ընտանիքները։
- Զոհվել է 68 մարդ:
1999 թվականի մարտի 19-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյուն տեղի ունեցավ։ Ռումբը տեղադրած հանցագործը գործել էր միջազգային ահաբեկիչ Խաթաբի ցուցումով։
- Զոհվել է 52, տուժել՝ 150 մարդ։
1999 թվականի սեպտեմբերի 4-ին Բույնակսկում (Դաղստան) ահաբեկիչները պայթեցրին Շիխսաիդովի փողոցում գտնվող հինգ հարկանի բնակելի շենք, որտեղ ապրում էին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 136-րդ բրիգադի ռուս սպաների ընտանիքները:
- Զոհվել է 64, տուժել՝ 146 մարդ։
1999 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայի Գուրյանովի փողոցում ինը հարկանի բնակելի շենքում տեղի ունեցավ ահաբեկչություն:
- Զոհվել է 100, տուժել՝ 690 մարդ:
1999 թվականի սեպտեմբերի 13-ին մոտ 300 կգ տրոտիլային համարժեքով պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի Կաշիրսկոյե մայրուղու թիվ 6 բնակելի շենքում:
- Զոհվել է 124 մարդ, տուժել՝ 7-ը։
2002 թվականի մայիսի 9-ին Կասպիյսկում (Դաղստան) Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցավ ահաբեկչություն։
- Զոհվել է 43, տուժել՝ 120 մարդ։
2002 թվականի հոկտեմբերի 23-26-ը Մոսկվայում մի խումբ զինված գրոհայիններ՝ Մովսար Բարաևի գլխավորությամբ, Դուբրովկայի թատերական կենտրոնի շենքում 912 հանդիսատեսի էին պատանդ պահում:
- Զոհվել է՝ 130:
️2002 թվականի դեկտեմբերի 27-ին Գրոզնիում՝ Չեչնիայի կառավարության տան բակում, մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են պայթուցիկով լցված «Կամազ» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։
- Զոհվել է 71, տուժել՝ 640 մարդ։
️2003 թվականի մայիսի 12-ին Զնամենսկոյե գյուղում (Չեչնիայի Հանրապետության Նադերեչնի շրջան) պայթեցվեց պայթուցիկով լցված «ԿամԱԶ» բեռնատարը, որի ղեկին մահապարտ կին էր:
- Զոհվել է 60, տուժել՝ 197 մարդ։
2003 թվականի դեկտեմբերի 5-ին Կիսլովոդսկ-Միներալնիե Վոդի էլեկտրագնացքում, երբ գնացքը գտնվում էր Էսենտուկի կայարանից մոտ 1 կմ հեռավորության վրա, մահապարտ ահաբեկիչը գործի է դրել 7 կգ տրոտիլային համարժեքով պայթուցիկ սարք:
- Զոհվել է 47, տուժել՝ 186 մարդ:
2004 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայում մետրոյի «Ավտոզավոդսկայա» և «Պավելեցկայա» կայարանների միջև ընկած հատվածում գնացքի երկրորդ վագոնում պայթյուն է տեղի ունեցել:
- Զոհվել է 41 մարդ, տուժել՝ ավելի քան 200 -ը:
2004 թվականի օգոստոսի 24-ին Գրեթե միաժամանակ Ռոստովի և Տուլայի մարզերի օդում պայթեցվեցին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչող ուղևորատար ինքնաթիռները։
- Զոհվել է 89 մարդ:
️2004 թվականի սեպտեմբերի 1-ին Բեսլանում (Հյուսիսային Օսիա-Ալանիա) զինյալները Ռուսլան Խուչբարովի («Ռասուլ») գլխավորությամբ պատանդել են թիվ 1 դպրոցի ավելի քան 1100 աշակերտի, նրանց հարազատներին և ուսուցիչներին:
- Զոհվել է 334 մարդ
️2010 թվականի մարտի 29-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցավ կրկնակի ահաբեկչություն՝ գնացքներում պայթեցին 2-ից 4 կգ տրոտիլային համարժեքով ռումբեր:
- Զոհվել է 41, տուժել՝ 88 մարդ: