«Կրոկուսի» ահաբեկչության բոլոր 4 անմիջական կատարողները ձերբակալվել են, նրանք փորձել են թաքնվել Ուկրաինայի ուղղությամբ: Այս մասին տեսաուղերձով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ըստ նախնական տվյալների, ուկրաինական կողմից «պատուհան» էր պատրաստվել ահաբեկչության մասնակիցների համար՝ հատելու սահմանը»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը խոստացել է նաև բացահայտել ու պատժել յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում, ով նախապատրաստել է այս չարագործությունը։
Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր:
Վլադիմիր Պուտին