Միջազգային

Կրակոցներ և պայթյուն՝ Մոսկվայի Crocus City Hall-ում․ ի՞նչ է հայտնի

Կրակոցներ և պայթյուն՝ Մոսկվայի Crocus City Hall-ում․ ի՞նչ է հայտնի

Անհայտ անձինք կրակ են բացել Կրասնոգորսկի Crocus City Hall-ում։ Այդ ժամանակ ընթանում էր «Պիկնիկ» խմբի համերգը, հայտնում է TACC գործակալությունը։ 

Նախնական տվյալներով՝ կրակել է առնվազն 3 մարդ, որից հետո պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ շենքում հրդեհ է բռնկվել։ 

Նշվում է տասնյակ տուժածների մասին։ Տարբեր աղբյուրներով՝ կան զոհեր, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։  Մարդկանց տարհանում են շենքից.

Հրաձգության ժամանակ երաժիշտները չեն տուժել, շենքում մարդիկ են մնացել են։ Ավելի քան 30 մարզային և Մոսկվայի 20 շտապօգնության թիմեր ուղարկվել են Crocus City Hall համերգասրահ։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական