Միջազգային

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է ՀԱՄԱՍ-ին հակել գործարքի

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է ՀԱՄԱՍ-ին հակել գործարքի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոշտ ուղերձով է հանդես եկել՝ Կատարին խնդրելով ՀԱՄԱՍ-ին հարկադրել, որ նրանք կատարեն պատանդների և հրադադարի մասին համաձայնագիրը, որը կդադարեցնի Գազայի պատերազմը։ Այլապես դա ռիսկ է առաջացնում Կատարի մայրաքաղաք Դոհայից ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վտարման։ Այդ մասին  CNN-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյա։

ԱՄՆ-ն սկսել է ճնշում գործադրվել  այն պարագայում, երբ ակնհայտ դարձավ, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունները փակուղում են։ Եվ, անմիջապես, ՀԱՄԱՍ-ը վերադարձավ բանակցությունների սեղան՝ Դոհայում առաջադրելով պահանջների նոր շարք: Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անցկացված անուղղակի բանակցությունները վերջին շաբաթների ընթացքում առաջինն են, որոնք կայացել են Դոհայում նման մակարդակով և պետք է վերսկսվեն ուրբաթ օրը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական