Միջազգային

Պատանդների գործարքում դիրքորոշումները մոտենում են. Բլինքեն

Պատանդների գործարքում դիրքորոշումները մոտենում են. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև «անջրպետը նեղանում է», որպեսզի պայմանավորվեն ժամանակավոր հրադադարի մասին՝ պատանդներին ազատելու դիմաց, սակայն խոստովանել է, որ «դեռեւս իրական խնդիրներ կան»:

«Մենք աշխատում ենք, ինչպես գիտեք, Եգիպտոսի, Կատարի և Իսրայելի հետ, որպեսզի լուրջ առաջարկ ներկայացնենք։ ՀԱՄԱՍ-ն արձագանքել է դրան»,-ասել է Բլինքենը Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Թիմերն ամեն օր աշխատում են դրա վրա», - ասել է նա: «Դեռ կան իրական խնդիրներ։ Մենք բացերը վերացրել ենք, բայց բացեր դեռ մնում են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական