Միջազգային

Վրաստանում 13 տարեկան դեռահասը 32 գողություն է արել

Վրաստանում 13 տարեկան դեռահասը 32 գողություն է արել

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, ելույթ ունենալով խորհրդարանում, լուրջ է համարել մանկական հանցավորության խնդիրը: Վրաստանի օրենսդրությունը հանցագործություն կատարելու դեպքում մինչև 14 տարեկան դեռահասի համար որևէ պատիժ չի նախատեսում:

«Ես նույնպես չեմ ուզում ձերբակալել և բանտարկել այդ երեխաներին, հատկապես, եթե նրանք 15 տարեկան չեն։ Օրինակ, մի երեխա կա, ազգանունը չեմ տա, նա 13 տարեկան է, 32 կողոպուտ է կատարել՝ դեղատուն դանակով մուտք գործելը, շորթելը․․․ Վրաստանի պատմության մեջ նման բան չի եղել։ Նրան արդեն ճանաչում է ամբողջ ոստիկանությունը, ես արդեն ճանաչում եմ նրան։ Մենք նրան կբերենք, մայրիկը կգա, դիմում կգրի, լաց կլինի, ներողություն կխնդրի, և մենք բաց կթողնենք: Այդպես, մենք ոչինչ չենք կարող անել», - ասել է Գոմելաուրին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական