Միջազգային

Հնդկաստանը ԱԹՍ-ների դեմ պայքարի լազերային համակարգեր է ներդրել

Հնդկաստանը ԱԹՍ-ների դեմ պայքարի լազերային համակարգեր է ներդրել

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ ռադիոխանգարումների և լազերի կիրառմամբ հայտնաբերման և չեզոքացման շարժական համակարգերի առաջին խմբաքանակը մտել է հնդկական բանակի ցամաքային ուժերի սպառազինության մեջ: Այդ մասին հայտնում է Times of India թերթը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։

IDD&IS անվանումը ստացած համակարգերը տեղակայվելու են Չինաստանի հետ Հնդկաստանի սահմանին։ Դրանք ունակ են հայտնաբերել աննկատելի ԱԹՍ-ներ 5-8 կմ հեռավորության վրա, ռադիոէլեկտրոնային միջամտությամբ խոցման շառավիղը հասնում է 2-5 կմ-ի, բարձր էներգիայի լազերով ոչնչացումը՝ 800 մ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական