Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Բլինքենին զինադադարի մասին է հիշեցրել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Բլինքենին զինադադարի մասին է հիշեցրել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը չորեքշաբթի օրը Ջիդդայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ և քննարկել Գազայում ռազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը:

Ըստ Սաուդյան պետական «Spa news» պարբերականի, թագաժառանգն ու Բլինքենը քննարկել են «Գազայի հատվածում եւ նրա շրջակայքում իրադարձությունների զարգացումը՝ ի լրումն ռազմական գործողությունների դադարեցման ջանքերի»: Նրանք նաև քննարկել են տարածաշրջանի անվտանգությունն ու հումանիտար իրավիճակը, հաղորդում է «SPA»-ն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական