Միջազգային

«Ադրբեջանը պետք է հետ քաշի իր ուժերը Հայաստանի գրավյալ տարածքներից». Ֆրանսիայի վարչապետ

«Ադրբեջանը պետք է հետ քաշի իր ուժերը Հայաստանի գրավյալ տարածքներից». Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու» ցանկության մեջ՝ «խաղաղության ձգտման և ինքնիշխանության նկատմամբ իր հարգանքի համար․ սկզբունքներ, որոնք Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»․ «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ միանալով միջազգային քրեական դատարանին, և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու իրավական պետությունը»․ հավելել է Ֆրանսիայի վարչապետը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին։ 

Գաբրիել Ատալը նաև քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և «իրականում հավանություն տվեց» դրան․ «Այսպես կոչված խաղաղապահ ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը ամրապնդվի», - հավելել է նա:

Գաբրիել Ատալը նաև հավելել է, որ Ադրբեջանից պահանջել է ետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից՝ գնահատելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է ընդունել, որ ադրբեջանական ուժերն առաջ են շարժվել Հայաստանի տարածքի մի քանի կետում․ «Այսօրվա խնդիրն է՝ օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, ժողովրդավարությունը, իր տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը, և պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը», - ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական