Միջազգային

Օրբանը նամակով շնորհավորել է Պուտինին

Օրբանը նամակով շնորհավորել է Պուտինին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին։

«Ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի նամակ է հղել Վլադիմիր Պուտինին, որում շնորհավորել է նրան Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նա ուրախությամբ նշել է, որ Հունգարիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, և դա մեզ թույլ է տալիս քննարկել կարևոր հարցեր նույնիսկ ներկայիս շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում»,- ասել է Հավաշին։

Նրա խոսքով՝ Օրբանը Պուտինին ուղղված նամակում ասել է, որ «Հունգարիան խաղաղության կողմնակից է»։ «Մենք համոզված ենք, որ երկխոսության պահպանումը անհրաժեշտ պայման է խաղաղության շուտափույթ հաստատման համար»,- վարչապետի խոսքերը մեջբերել է նրա մամուլի քարտուղարը և հավելել, որ վարչապետը վստահեցրել է ՌԴ նախագահին, որ Հունգարիան պատրաստ է ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը միջազգային իրավունքով չսահմանափակված ոլորտներում։

Օրբանը նամակում նշել է նաև, որ երկխոսության պահպանումն անհրաժեշտ պայման է Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական