Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում բանակցություններ վարել պատերազմները դադարեցնելու համար, գրում է Vatican News-ը։
«Երբեք չպետք է մոռանալ, որ պատերազմը միշտ պարտություն է։ Պատերազմական իրավիճակում անհնար է առաջ գնալ։ Պետք է ամեն ջանք գործադրել բանակցելու համար, որի նպատակը պետք է լինի պատերազմի ավարտը»,- ասել է նա։