Միջազգային

«Սեփական բնակչությանը վախեցնելը արդյունքի հասնելու լավագույն ճանապարհը չէ». Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին

«Սեփական բնակչությանը վախեցնելը արդյունքի հասնելու լավագույն ճանապարհը չէ». Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Տավուշի վիճարկվող տարածքների հանդեպ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ։ 

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Մենք վերստուգել ենք այդ հայտարարությունները, միգուցե դրանք ֆեյք լինեին, կեղծ արտահոսք էին, բայց ոչ, պարզվեց՝ իրական էին։ Կարող եմ միայն հավելել, որ դժվար թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանին բավարարող լավագույն արդյունքի հասնելու միջոց է։ Անհրաժեշտ է այդ հարցերը լուծել հանդարտ, կառուցողական եղանակով։ Մեխանիզմը կա, դա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովն է, որին մենք էլ ենք մասնակցում։ Հատուկ ուզում եմ նշել, որ մեր երկրում ոչ մի մարմին, ոչ մի պաշտոնյա կապված չէ այն հնարավոր որոշումների հետ, որոնք հնչեցրել է Երևանը։ Հատուկ բոլորի համար․ այդ ամենը մեզ հետ կապ չունի, դա բացառապես ՀՀ իշխանության ու նրա արևմտյան գործընկերների կոնսուլտացիայի արդյունք է»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական