«YouGov»-ի և «Sinus»-ի հասարակական կարծիքի հետազոտության ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Գերմանիայի բնակիչների մեծ մասն ավելի երջանիկ է, քան կարելի էր ենթադրել: Տասը հարցվածներից վեցը (60%) անձամբ իրենց անվանել է «շատ երջանիկ» կամ «ավելի շուտ երջանիկ»:
2019-ին անցկացված նմանատիպ հարցման արդյունքում, նախքան կորոնավիրուսային համաճարակը, հարցվածների 66%–ն էր իրեն երջանիկ համարել: Միևնույն ժամանակ, հարցվածների 39%–ն այժմ ասել է, որ հինգ տարի առաջ նրանք նույնքան երջանիկ կամ դժբախտ էին, որքան այսօր: