Միջազգային

Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա

Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի սկզբին Փարիզում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, ինչը կլինի նրա առաջին ուղևորությունը Եվրոպա՝ համաճարակից հետո: Այդ մասին «POLITICO»-ին հայտնել են Փարիզի և Բրյուսելի մի քանի պաշտոնյա: Չինաստանի առաջնորդի այցը համընկնում է Փարիզի և Պեկինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակի հետ, քանի որ Չինաստանը ձգտում է վերականգնել Եվրոպայի հետ փչացած հարաբերությունները:

Պաշտոնյաները POLITICO-ին հայտնել են, որ Չինաստանը փորձում է համոզել Եվրոպային՝ թույլ տալ Ռուսաստանին նստել ապագա խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, հնարավոր է՝ Շվեյցարիայում, այլապես Պեկինը կբոյկոտի նման հանդիպումները: Այս ամսվա սկզբին Չինաստանի հատուկ բանագնաց Լի Հուեյի եվրոպական շրջագայությանը անդրադառնալով՝ Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Լին խոստացել է «աջակցել բոլոր կողմերի՝ հավասար մասնակցությամբ խաղաղության խորհրդաժողովին»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական