Վրաստանում նորարարական ստարտափի կարգավիճակ ունեցող ընկերությունները երեք տարով կազատվեն հարկերից։
«Այս նախաձեռնությունը շատ կարևոր է նորարարական էկոհամակարգի հետագա զարգացման համար», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ տեխնոլոգիաների և նորարարությունների գործակալության 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Համապատասխան օրինագիծը մոտ ժամանակներս կնախաձեռնի Վրաստանի կառավարությունը։