Արտասահմանյան տեղամասերում քվեարկության արդյունքներով Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների ձայների 72,1%-ը, Վլադիսլավ Դավանկովը 16,65%-ը, Նիկոլայ Խարիտոնովը 2,22%-ը, Լեոնիդ Սլուցկին 1,97%-ը: Պուտինը հաղթել է Եվրոպայի երկրների 30 տեղամասերում, Դավանկովը՝ 23-ում։ Գործող նախագահն առաջատար է եղել Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում, «Նոր մարդկանց» ներկայացուցիչը՝ Բրիտանիայում, Սերբիայում և Իսպանիայում: Լիտվայում աջակցել են Դավանկովին, Լատվիայում և Էստոնիայում՝ Պուտինին։
Թուրքիայում բացվել է 4 տեղամաս։ Պուտինը հաղթել է 3-ում, Տրապիզոնում Դավանկովը հաղթել է 64% արդյունքով։ Հայաստանի ռուսական զորամասերում տեղակայված երեք տեղամասերում Պուտինը ստացել է 99 %։ Երևանում ՌԴ դեսպանատանը հաղթել է Դավանկովը՝ 49,85%: