Գազայում սննդի ծայրահեղ պակասն արդեն հանգեցրել է սովի, և մարդկանց զանգվածային մահերն այժմ անխուսափելի են՝ առանց անհապաղ հրադադարի եւ մարտական գործողությունների հետևանքով կտրված շրջաններ սննդի մատակարարման ավելացման։ Այդ մասին հայտնել է սովի գլոբալ մոնիտորինգը:
Սննդամթերքի անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման մեջ (IPC), որի գնահատման վրա հիմնված են ՄԱԿ-ի գործակալությունները, ասվում է, որ Գազայի հյուսիսային մասի որոշ շրջաններում մարդկանց 70%-ը տառապում է սննդի առավել սուր պակասից, ինչը ավելի քան երեք անգամ գերազանցում է 20% շեմը, որը թույլ է տալիս այն համարել սով: