Միջազգային

Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը

Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Տավուշում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ վարչապետն ասել էր, որ «եթե զիջումների չգնանք, շաբաթվա վերջ պատերազմ կսկսի»։ 

«Ինչի են հասցրել գործը Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանում ներկա իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտամետների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը», - գրել է Զախարովան իր տելեգրամյան էջում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական