Միջազգային

ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ-ը մտադիր չէ շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորանքներ չեն լինի»,- ասել է Պատելը և հավելել, որ Վաշինգտոնը Ռուսաստանում նախագահական ընտրությունները ազատ ու արդար չի համարում։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հայտարարել էր, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ ԱՄՆ այն գնահատականների հետ, թե Ռուսաստանում վերջին ընտրություններն ազատ և արդար չեն եղել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական