Մարտի 17-ին տեղի ունեցան ՌԴ նախագահի 8-րդ ընտրությունները։ Քվեարկությունն անցկացվեց ինչպես ընտրատեղամասային, այնպես էլ հեռակա կարգով։ Հատկանշական է, որ ընտրատեղամասեր էին բացվել նաև տարբեր երկրներում ՌԴ դեսպանատներում, դիվանագիտական ու ռազմական ներկայացուցչություններում։ Հայաստանում ՌԴ նախագահի ընտրության համար քվեարկություն է կայացել Երևանում և Գյումրիում։ Երևանում քվեարկության մասնակցել է մոտ 7000 մարդ, որից Վլադիմիր Պուտինի օգտին է քվեարկել ավելի քան 2200 ընտրող՝ մոտ 33 տոկոսը։ Իսկ Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան և, ըստ էության, հիմնական քվեարկողները եղել են ուժայինները, մասնակցել է ավելի քան 1300 մարդ, որից Պուտինին են ընտրել ավելի քան 760-ը՝ 58 տոկոս։ Երևանում հաղթել է Դավանկովը՝ 49 տոկոս ձայնով։
Radar Armenia-ն ներկայացնում է 1991թ. սկսած ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները և ամփոփ տվյալները. ովքեր են մասնակցել և ինչքան ձայն են ստացել ամեն քվեարկության ժամանակ։ Անցկացված 8 ընտրություններից 5-ում առաջադրվել և հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։
1991թ. հունիսի 12-ին նախագահական ընտրություններին քվեարկվել են 6 թեկնածուներ՝ ընտրողների 74.66 տոկոս մասնակցությամբ։
- Բորիս Ելցին - 57.30%
- Նիկոլայ Ռիժկով - 16.85%
- Վլադիմիր Ժիրինովսկի - 7.81%
- Աման Տուլեև - 6.81%
- Ալբերտ Մակաշով - 3.74%
- Վադիմ Բակատան - 3.42%
1996թ. հունիսի 16-ին նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկվել են 6 թեկնածուներ՝ ընտրողների 69.8 տոկոս մասնակցությամբ։
- Բորիս Ելցին - 35.32%
- Գենադի Զյուգանով - 32.03%
- Ալեքսանդր Լեբեդ - 14.52%
- Գրիգորի Յավլինսկի - 7.34%
- Վլադիմիր Ժիրինովսկի - 5.70%
- Սվիտոսլավ Ֆյոդորով - 0.92%
1996թ. հուլիսի 3-ի քվեարկության 2-րդ փուլի արդյունքները.
- Բորիս Ելցին - 53.82%
- Գենադի Զյուգանով - 40.31%
2000թ. մարտի 26-ին նախագահական ընտրություններին քվեարկվել են 6 թեկնածուներ՝ ընտրողների 68.70 տոկոս մասնակցությամբ։
- Վլադիմիր Պուտին - 52.94%
- Գենադի Զյուգանով - 29.21%
- Գրիգորի Յավլինսկի - 5.80%
- Աման Տուլեև - 2.95%
- Վլադիմիր Ժիրինովսկի - 2.70%
- Կոնստանտին Տիտով - 1.47%
2004թ. մարտի 14-ին նախագահական ընտրություններին քվեարկվել են 6 թեկնածուներ՝ ընտրողների 64.38 տոկոս մասնակցությամբ։
- Վլադիմիր Պուտին - 71.31%
- Նիկոլայ Խարիտոնով - 13.69%
- Սերգեյ Գլազև - 4.10%
- Իրինա Խակամադա - 3.84%
- Օլեգ Մալիշկին - 2.02%
- Սերգեյ Միրոնով - 0.75%
2008թ. մարտի 2-ին նախագահական ընտրություններին քվեարկվել են 3 թեկնածուներ՝ ընտրողների 69.81 տոկոս մասնակցությամբ։
- Դմիտրի Մեդվեդև - 70.28%
- Գենադի Զյուգանով - 17.72%
- Վլադիմիր Ժիրինովսկի - 9.35%
2012թ. մարտի 4-ին նախագահական ընտրություններին քվեարկվել են 5 թեկնածուներ՝ ընտրողների 65.34 տոկոս մասնակցությամբ։
- Վլադիմիր Պուտին - 63.60%
- Գենադի Զյուգանով - 17.18%
- Միխայիլ Պրոխորով - 7.98%
- Վլադիմիր Ժիրինովսկի - 6.22%
- Սերգեյ Միրոնով - 3.85%
2018թ. մարտի 18-ին նախագահական ընտրություններին քվեարկվել են 8 թեկնածուներ՝ ընտրողների 67.54 տոկոս մասնակցությամբ։
- Վլադիմիր Պուտին - 76.69%
- Պավել Գրուդինին - 11.77%
- Վլադիմիր Ժիրինովսկի - 5.65%
- Քսենյա Սոբչակ - 1.68%
- Գրիգորի Յավլինսկի - 1.05%
- Բորիս Տիտով - 0.76%
- Մակսիմ Սուրայկին - 0.68%
- Սերգեյ Բաբուրին - 0.65%
2024թ. մարտի 17-ին նախագահական ընտրություններին քվեարկվել են 4 թեկնածուներ՝ ընտրողների 77.44 տոկոս մասնակցությամբ։
- Վլադիմիր Պուտին - 87.28%
- Նիկոլայ Խարիտոնով - 4.31%
- Վլադիսլավ Դավանկով - 3.85%
- Լեոնիդ Սլուցկի - 3.20%