Վրաստանի ռեգբիի հավաքականը 7-րդ անգամ անընդմեջ և 16-րդ անգամ պատմության մեջ հաղթել է Եվրոպայի առաջնությունում: Փարիզում կայացած եզրափակիչում վրացական թիմը 36:10 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի թիմի նկատմամբ: Համաշխարհային վարկանիշում Վրաստանը ներկայումս զբաղեցնում է 13-րդ տեղը:
Մրցաշարին չեն մասնակցում Ազգերի գավաթում հանդես եկող վեց հավաքականները (Անգլիա, Իռլանդիա, Իտալիա, Ուելս, Ֆրանսիա և Շոտլանդիա):