Միջազգային

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու Բաքվի հետ կարգավորման գործընթացը. ТАСС

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու Բաքվի հետ կարգավորման գործընթացը. ТАСС

Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները կրկին կլինեն Բրյուսելում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների նիստի ուշադրության կենտրոնում: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ։ ԵՄ ԱԳՆ ղեկավարները մտադիր են սովորականի պես քննարկել Կիևին տրամադրվող օգնությունը և Գազայում մշտապես վատթարացող հումանիտար իրավիճակը: Այդ երկու հարցերի շուրջ քննարկումների շրջանակներում նախարարները տեսակոնֆերանսի միջոցով «կարծիքների ոչ պաշտոնական փոխանակում» կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Նախատեսվում է նաև քննարկել ԵՄ աջակցությունը Հայաստանին ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների ընթացքն ու ԵՄ մասնակցությունը այդ գործընթացին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական