Միջազգային

Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում

Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներով, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում պարտվել է Երևանում տեղակայված ընտրատեղամասերում, փոխարենը հաղթել Գյումրիում։ 

Ըստ հանձնաժողովների ՌԴ նախագահը Երևանում ստացել է 32,87 տոկոս ձայն։ Մայրաքաղաքում հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով քվեների 49,85 տոկոսը, Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է 1,82 տոկոս, Լեոնիդ Սլուցկին՝ 1,58 տոկոս։

Իսկ Գյումրիում, որտեղ տեղակայված է նաև 102 ռազմաբազան, Վլադիմիր Պուտինն առաջատարն է՝ քվեների 58,14 տոկոսով։ Գյումրիում Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 2,20 տոկոսը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 30,66 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 2,42 տոկոսը, իսկ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 58,14 տոկոսը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական