ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու՝ Վաշինգտոնի հանձնառությունը
«ԱՄՆ-ն վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»:
Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզ Բայրամի կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում:
Նշվել է, որ ԱՄՆ-ն վերահաստատում է իր մշտական հանձնառությունը երկրների միջև գործընկերությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելուն, որը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը ապագա սերունդների համար: