Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «X»-ի իր մկիրոբլոգում հեգնական գրառում է արել՝ շնորհավորելով Պուտինին նախագահական ընտրություններում հաղթելու համար։
«Կցանկանայի շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկած ընտրություններում նրա համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
- Ընդդիմություն չկա։
- Ազատություն չկա:
- Ընտրություն չկա»,- ասվում է Եվրոպական խորհրդի նախագահի գրառման մեջ։