Միջազգային

Խորվաթիայի խորհրդարանը ինքնալուծարվել է

Խորվաթիայի խորհրդարանը ինքնալուծարվել է

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Խորվաթիայում որոշում են կայացրել ինքնալուծարել խորվաթական սաբորը՝ երկրի միապալատ խորհրդարանը: Այդ մասին խորհրդարանին հայտարարել է խոսնակ Գորդան Յանդրոկովիչը։

«143 կողմ ձայնով մենք որոշում ենք կայացրել Խորվաթիայի խորհրդարանը ցրելու մասին», - ասել է Յանդրոկովիչը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Նոր կազմը կընտրվի ընտրությունների ընթացքում, որոնք պետք է տեղի ունենան ապրիլի վերջին-մայիսի սկզբին: Ընտրությունների օրը պետք է հաստատի Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը։ Ենթադրվում է, որ բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք ԵՄ-ում կանցկացվեն հունիսի 6-9-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական