Միջազգային

«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ կայունությանը». Բայրամով

«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ կայունությանը». Բայրամով

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափն իր նպաստն է բերում տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։ Այդ մասին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները մեծացնում են տարածաշրջանային համագործակցության և սիներգիայի պահանջարկը։ «Այս եզակի ձևաչափը թույլ է տալիս բոլոր երեք երկրներին օգուտ քաղել փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունից», - հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական