Ուկրաինայում արկերի արտադրության նոր գործարանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են, հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա շուտով: Այդ մասին մարտի 14-ին հայտնել է գերմանական Rheinmetall կոնցեռնի վարչության ղեկավար Արմին Պապերգերը 2023 թվականի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում առաջին արկերը կարող են դուրս գալ կոնվեյերից 15 ամսից։
Խոսքը գերմանա-ուկրաինական համատեղ ձեռնարկության մասին է։ Կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել փետրվարին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Rheinmetall-ը ծրագրում է ամեն տարի Ուկրաինայում արտադրել վեցանիշ թվով ՆԱՏՕ-ի տրամաչափի 155 մմ հրետանային մարտկոցներ, որոնք Կիևը դեռ ներմուծում է: