ՄԱԿ-ը նշել է հակամարտության ավարտից հետո Գազայում վերականգնմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը: Նա զգուշացրել է, որ փլատակները մաքրելու համար տարիներ կպահանջվեն։
«Հումանիտար գործունեության գծով գործընկերները նախազգուշացնում են, որ տարիներ կպահանջվեն գրեթե 25 մլն տոննա աղբը մաքրելու համար, որն առաջացել է Գազայի հատվածում բնակելի տների եւ այլ գույքի ոչնչացման հետևանքով, և չպայթած զինամթերքի աղտոտումը վերացնելու համար», - մամուլի ասուլիսում հայտարարել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: