Միջազգային

«Մենք ամեն ջանք գործադրում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար». Հաջիև

«Մենք ամեն ջանք գործադրում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար». Հաջիև

«Անցյալ դարի 90-ական թվականներից հարավկովկասյան տարածաշրջանը բաժանված էր, և մենք ականատես եղանք ետխորհրդային տարածքում մի քանի հակամարտությունների հրահրմանը»․ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում: 

«Բոլորը Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացման ականատեսն են դառնում։ Մենք ամեն ջանք գործադրում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Բոլորը կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին՝ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք նաև ձգտում ենք նպաստել խաղաղությանը և ավելի սերտ համագործակցությանը: Մենք կցանկանայինք, որ Հարավային Կովկասի փորձը տարածվեր նաև այլ տարածաշրջաններում», - նշել է Հաջիևը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական