Միջազգային

ԱՄՆ-ն Իրանին խնդրել է հութիներին ստիպել՝ դադարեցնել Կարմիր ծովի հարձակումները

ԱՄՆ-ն Իրանին խնդրել է հութիներին ստիպել՝ դադարեցնել Կարմիր ծովի հարձակումները

ԱՄՆ-ն անուղղակի բանակցություններ է վարել Իրանի հետ՝ խնդրելով նրանց ստիպել հութիներին՝ դադարեցնել իրենց հարձակումները Կարմիր ծովի տարածքում ծովային առևտրի վերականգնման համար։ Այդ մասին «Financial Times»-ին ասել են ԱՄՆ և Իրանի պաշտոնյաները:

Բանակցությունները տեղի են ունեցել Օմանում և անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրին։ Բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էին Սպիտակ տան մերձավորարևելյան հարցերով խորհրդական Բրեթ Մաքգուրքը և Իրանի դեսպան Աբրամ Փեյլին։ Իրանը բանակցություններին ուղարկել է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանիին։ Երկու կողմերը խոսել են միայն Օմանի միջնորդների և ոչ՝ անմիջականորեն միմյանց հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական